Թաիլանդում Գերմանիայի քաղաքացու են ձերբակալել

17:37   20 Ապրիլ 2018    1903

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայի քաղաքացու. նա ինքնաթիռ նստելիս հայտարարել էր իր ուղեբեռում ինքնաշեն ռումբի առկայության մասին:

Ուղևորը հայտարարել է ռումբի առկայության մասին Nok Air բյուջետային ավիաընկերության չվերթը նստելուց առաջ, որը Թաիլանդի հյուսիս-արևելյան Լեյ շրջանի մայրաքաղաքից ուղևորվում էր Բանգկոկ:

Ուղևորի հայտարարությունից հետո ինքնաթիռ բեռնված ամբողջ ուղեբեռը հանվել է և ստուգվել, սակայն պայթուցիկներ չեն հայտնաբերվել, ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ գերմանացի ուղևորը խոստովանել է, որ կատակել է ռումբի մասին, քանի որ վրդովված էր երկու ժամ տևած չվերթի ուշացման պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները