Սաուդյան Արաբիայի թագավորը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին

17:40   20 Ապրիլ 2018    1905

Hayatsk.info-ն հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանում նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:

«Ձերդ գերազանցություն, իմ եղբայր Իլհամ Հեյդար օղլու Ալիև: Սաուդյան Արաբիայի ժողովրդի ու կառավարության, իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Պարոն նախագահ, Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, եղբայրական ադրբեջանական ժողովրդին՝ բարօրություն ու բարգավաճում: Օգտվելով այս հաճելի հնարավորությունից ուզում եմ ասել, որ մենք բարձր ենք գնահատում հարաբերությունները, որոնք սերտորեն կապում են մեր եղբայրական երկրներին ու ժողովուրդներին, կոչ ենք անում դրանք ուժեղացնել ու զարգացնել բոլոր ոլորտներում»:

Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ և պաշտպանության նախարար Մուհամմեդ բին Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիև   Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները