ԱՄՆ-ում առաջարկել են ապաքրեականացնել մարիխուանան. VIDEO

18:16   20 Ապրիլ 2018    3990

ԱՄՆ սենատոր Չաք Շումերը դաշնային մակարդակով մարիխուանան ապաքրեականացնելու հետ կապված օրինագիծ կներակայցնի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես անձամբ կարծում եմ, որ օրինականացումն ամենևին վատ բան չէ։ Լավ կլինի յուրաքանչյուր նահանգի թույլ տալ ինքնուրույն որոշում կայացնել»,-ասել է նա։

Շումերի խոսքով՝ մարիխուանայի քրեականացման պատճառով շատ մարդկանց կյանք է կործանվում։

Նախաձեռնությունը նա խորհրդարանի քննարկմանը կներկայացնի հաջորդ շաբաթ։ Փաստաթուղթը ենթադրում է մարիխուանայի ազդեցությունն ուսումնասիրելու համար գումարային միջոցներ հատկացնել, ինչպես նաև մարիխուանայի գովազդի կարգավորումը՝ այնպես, ինչպես ծխախոտի և ալկոհոլի գովազդը։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները