Մանկապիղծին 105 տարով բանտարկել են փոքր երեխաներին բռնաբարելու համար

18:55   20 Ապրիլ 2018    1872

Տղամարդը, որը տեսանկարահանել էր, թե ինչպես է բռնաբարում 2 երեխաների, դատապարտվել է 105 տարվա բանտարկության:

З6-ամյա Ջարաթ Թյորները բարեկամացել էր 2 ընտանիքի հետ, որոնք փոքր երեխաներ ունեին, որոնց իր տանը դայակություն էր անում:

2014 թվականի հոկտեմբերից 2015-ի մայիս Թյորները մսուրի տարիքի աղջնակի եւ մանկահասակ տղայի մասնակցությամբ սեքսուալ բնույթի մի քանի լուսանկարներ է կատարել եւ տեսանյութ նկարել:

Թյորներն այնուհետեւ լուսա- եւ տեսանյութը տարածել է համացանցում՝ «Ես այս փոքրիկ աղջկան աշխարհում բոլորից շատ եմ սիրում», «Ես իմ փոքրիկներին ամենից շատ եմ սիրում եւ հույս ունեմ, որ դուք էլ եք նրանց սիրում» եւ այլ մակագրություններով:

Ոստիկաններին հաջողվել է հանցագործին բռնել սրճարանի մենեջերի համագործակցության շնորհիվ, որտեղ Թյորները հաճախ էր լինում: Դատական նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալը իրեն բոլոր կետերով մեղավոր է ճանաչել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները