Ասադը հրաժարվեց 2001 թվականին հանձնված ֆրանսիական շքանշանից

19:57   20 Ապրիլ 2018    1852

Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը Ֆրանսիայի իշխանություններին է վերադարձրել 2001 թվականին Փարիզ կատարած այցի ժամանակ նախագահ Ժակ Շիրակի կողմից իրեն հանձնված պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանում նշված է, որ Մեծ խաչը, որը Նապոլեոնի ժամանկներից ի վեր Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն շքանշանն է, հանձնվել է Դամասկոսում Ռումինիայի դեսպանությանը, որը ժամանակավորապես ներկայացնում է Դամասկոսի շահերը։

«Շքանշանը վերադարձնելու որոշումն ընդունվել է ի պատասխան ապրիլի 14-ին Սիրիայի դեմ Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի ագրեսիային Ֆրանսիայի մասնակցության»,- ասված է դիվանատան հայտարարության մեջ:

Դամասկոսում նշում են, որ նախագահ Ասադին «պատիվ չի բերում այն վարչակարգի շքանշանը կրելը, որն ԱՄՆ-ի ստրուկն է, աջակցում է ահաբեկչական կազմավորումներին եւ հարձակվում ՄԱԿ-ի անդամ պետության վրա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ֆրանսիա   Ասադ  


Վերնագիրի այլ պիտակները