Հրթիռային հարվածները խանգարել են Սիրիայի ճգնաժամի գործընթացին. Շոյգուփ

17:57   20 Ապրիլ 2018    1920

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, հրթիռային հարվածները կայունություն չեն բերել, եւ խանգարել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացին, ուրբաթ Մոսկվայում ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Սեֆան դե Միստուրայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Կցանկանայի հատուկ ընդգծել՝ Սիրիային հարվածները հասցվեցին ամենաանհարմար եւ ամենա ոչ համապատասխան պահին, երբ Սիրիայում իրադրության կարգավորումն արդեն անշրջելի երեւույթ էր, երբ Արեւելյան Գուտայում գործողության ավարտին 2 օր էր մնում: Այո, ըստ էության, այն ավարտեցին հենց 2 օրում՝ այդ հարվածները հասնելուց հետո»,- ասել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարը շեշտել է, որ հրթիռային հարվածները կայունություն չեն բերել եւ խանգարել են Սիրիայում կարգավորման գործընթացին: «Այս ամենն, այնուամենայնիվ, կայունություն չբերեց, այս ամենը չբերեց այն, ինչն այսօրվա դրությամբ կկարղանար երաշխիք լինել, կկարողանար բավական լուրջ խթան լինել սիրիական կարգավորման առաջմղման համար»,- շեշտել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոյգու  


Վերնագիրի այլ պիտակները