Արքայազն Չարլզը կփոխարինի Էլիզաբեթ թագուհուն Ազգերի Համագործակցության ղեկավարի պաշտոնում

20:04   20 Ապրիլ 2018    2003

Ուելսի արքայազն Չարլզի թեկնածությունն ուրբաթ հաստատել են Ազգերի Համագործակցության ղեկավարի պաշտոնում Էլիզաբեթ Երկրորդին հաջորդելու համար:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Sky News"-ին, որոշումը կայացրել են Համագործակցության անդամ երկրների առաջնորդներն այսօր Վինդզորի ամրոցում անցկացված հանդիպման ժամանակ:

Նշվում է, որ արքայազն Չարլզը Համագործակցության ղեկավարի պաշտոնը կարող է ստանձնել միայն թագուհու մահից հետո: Ավելի վաղ թագուհին ինքն էր ցանկություն հայտնել իր որդուն նշանակելու Համագործակցության ղեկավարի պաշտոնում:

Ազգերի համագործակցությունը պետությունների կամավոր միավորում է, որում ընդգրկված են Մեծ Բրիտանիան և թագավորությանը պատկանած մի շարք տարածքներ և նախկին գաղութներ: Ընդհանուր առմամբ, Համագործակցությունը բաղկացած է 52 երկրից, այդ թվում՝ Ավստրալիայից և Կանադայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները