Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կա 5 զոհ և 10 տուժած

20:11   20 Ապրիլ 2018    1995

Hayatsk.info-ն հայտնում է, որ Աֆղանստանի Նանգարհար նահանգի Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 5 ու վնասվածքներ ստացել 10 մարդ:

Այսօր առավոտյան ուղևորատար ֆուրգոնը պայթել է ճանապարհի մոտ տեղադրված ականի վրա: Տուժածների թվում կանայք ու երեխաներ կան:

Պայթյունի փաստը հաստատել է Նանգարհարի նահանգապետ Աթաուլլա Հոգիյանին:

Նշվում է, որ դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները