Կանադացի զբոսաշրջիկին պարտավորեցրել են $17 500 վճարել ավիափոխադրողին՝ ինքնաթիռում կռիվ սարքելու համար

20:35   20 Ապրիլ 2018    2069

Կանադայի Քվեբեկ նահանգի բնակչին դատարանը պարտավորեցրել է 17 500 դոլար տուգանք վճարել Sunwing ավիափոխադրողին՝ Մոնրեալից Կուբա մեկնող ինքնաթիռում կռիվ սարքելու համար:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "INTERFAX.RU"-ին, նշելով, որ խոսքը 2017-ի հուլիսին տեղի ունեցած միջադեպի մասին է:

Ինքնաթիռում զբոսաշրջիկը հարձակվել է ուղևորների և անձնակազմի անդամների վրա՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել նրանց հետ: Օդաչուներն ստիպված են եղել վերադառնալ Մոնրեալ՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռների ուղեկցությամբ, որոնք օդ էին բարձրացել օգնություն ցուցաբերելու օդանավի գրավման դեպքում:

Վայրէջքից հետո անկարգապահ ուղևորին ոստիկանություն են տեղափոխել, այնուհետև՝ բանտ: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել հարձակում գործելու, վիրավորելու և սպառնալու համար: Տղամարդն ընդունել է իր մեղքը և այժմ պետք է երեք տարվա ընթացքում փոխհատուցում վճարի ավիաընկերությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները