Չինացիներին թույլատրել են վճարել տուգանքը համացանցային հավանումներով

20:57   20 Ապրիլ 2018    2147

Hayatsk.info-ն հայտնում է, որ Չինաստանի Սիչուան շրջանում գտնվող Դաչժոու քաղաքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտողներին թույլատրել են չվճարել տուգանքը, եթե նրանք ներողություն կխնդրեն համացանցում և կհավաքեն ամենաքիչը 20 հավանում:

Փորձարկումը տարածվում է միայն ոչ մեծ նշանակություն ունեցող խախտումների վրա, որոնք կատարում են հետիոտները, հեծանվորդները և սկուտերների վարորդները:

Առաջարկից արդեն օգտվել է 10 մարդ: Ճանապարհային ոստիկանությունը հրապարակել է նրանց խոստովանությունները չինական Weibo սոցցանցի իր էջում:

«Ճանապարհային ոստիկանությունը բռնել է ինձ, երբ ես իմ սկուտերով հատում էի խաչմերուկը սխալ հատվածից: Ես իմացա, որ սխալ ուղղությամբ եմ շարժվել ճանապարհային ոստիկանության սպայի բացատրությունից հետո: Ես կցանկանայի, որ համացանցի օգտատերերը սրանից դաս քաղեն և իմանան, որ սկուտերով վարելու ընթացքում սխալներ կատարելը թույլատրելի չէ»,- գրել է խախտում կատարողներից մեկը: Վարորդի հրապարակումը 28 հավանում է հավաքել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները