Թրամփը բարկացել է Պուտինին արված ուշացած զանգի պատճառով

09:17   21 Ապրիլ 2018    1733

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ժամանակին չեն տեղեկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգի մասին՝ 2017 թվականի հունվարին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշտամբել է Մայքլ Ֆլինին, ով նախագահի օգնականն էր՝ ազգային անվտանգության գծով։

Այս մասին հայտնի է դարձել Ջեյմս Քոմիի գրառումից, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀԴԲ–ի տնօրենի պաշտոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քոմիի խոսքերով՝ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ ճաշի ժամանակ, շնորհակալություն է հայտնել նրան, որ նա «առաջինն է շնորհավորել իրեն՝ երդմնակալության կապակցությամբ»։ Այդ ժամանակ Ֆլինը միջամտել է, նշելով, որ առաջինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է եղել։

Նա նաև ասել է, որ որոշվել է հետաձգել պատասխան զանգը՝ Մոսկվա։ Դա շատ է բարկացրել Թրամփին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   Պուտին   ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները