Թրամփը մեջբերել է Կիմ Չեն Ընի խոսքը

09:27   21 Ապրիլ 2018    1823

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեջբերել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խոսքերը միջուկային պատերազմի դադարեցման վերաբյալ և Twitter-ի իր էջում մեկնաբանել դրանք, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Հաղորդագրություն Կիմ Չեն Ընից․ «Հյուսիսային Կորեան կդադարեցնի միջուկային փորձարկումները և միջազգային բալիստիկ հրթիռների արձակումը»։ Ինչպես նաև «կփակի միջուկային հրաձգարանը․․․ խոստումները հաստատելու համար կդադարեցնի միջուկային փորձարկումները»։ Բոլորի համար առաջընթաց է ձեռք բերվել»,-գրել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփն արդեն արձագանքել է Փհենյանի որոշմանը՝ այն լավը համարելով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները