Harry Truman ավիակիրը սկսել է իրականացնել Միջերկրական ծովում իր առաջադրանքները

09:42   21 Ապրիլ 2018    1756

ԱՄՆ ՌԾՈՒ ավիակիր հարվածային խումբը (ԱՀԽ)՝ Harry Truman ատոմային ավիակրի ղեկավարությամբ, սկսել է իրականացնել իր առաջադրանքները Միջերկրական ծովում։

Այս մասին ասվում է ԱՄՆ ՌԾՈՒ հայտարարության մեջ, որը ուրբաթ է տարածվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտարարության մեջ չի ճշգրտվում խմբի առաջադրանքների նպատակը, նաեւ անհայտ է, թե երբ է ԱՀԽ-ն ը ուղեւորվելու Պարսից ծոցի շրջան, ինչպես պլանավորված է։

Միաժամանակ մեջբերվում է փոխծովակալ Լիզա Ֆրանկետիի խոսքը, որը Նեապոլում գտնվող ԱՄՆ ՌԾՈՒ 6-րդ նավատորմի հրամանատարն է․ «Տվյալ հարվածային խմբի ներկայությունը այս կարեւոր տարածաշրջանում արտահայտում է մեր հանձնառությունը Եվրոպայի ու Աֆրիկայի անվտանգության, ազատության ու բարգավաճման ապահովմանը»։

Harry Truman-ը Normandy հրթիռային կրեյսերի ու չորս հածանավերի ուղեկցությամբ ապրիլի 11-ին հեռացել է Նորֆոլք նավահանգստից ու ուղեւորվել Մերձավոր արեւելք։

ՌԾՈՒ ներկայացուցիչ, լեյտենանտ Կլո Մորգանի խոսքով՝ ԱՀԽ-ն գործելու է ԱՄՆ ՌԾՈՒ 6-րդ ու 5-րդ նավատորմերի օպերատիվ պատասխանատվության գոտիներում։ 5-րդ նավատորմի պատասխանատվության գոտին ընդգրկում է Հնդկական օվկիանոսի արեւմտյան մասն ու Պարսից ծոցը։

Ենթադրվում է, որ հետագայում ավիակրին կմիանան եւս երկու ավիակիրներ։ Harry Truman-ի վրա կա 90 օդանավ ու ուղղաթիռ, իսկ ամբողջ ԱՀԽ կազմում ավելի քան 6․5 զինծառայող կա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները