Թրամփը հաշվել է կեղծ լուրերի քանակը և հպարտացել իր բարձր վարկանիշով

09:52   21 Ապրիլ 2018    1876

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկյան ԶԼՄ-ներում կեղծ լուրերը 93 տոկոս են կազմում, ինչը նրան չի խանգարում բարձր վարկանիշ ունենալ։ Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Կարո՞ղ եք հավատալ, որ չնայած կեղծ լրատվամիջոցների 93 տոկոս վատ նյութերին (իսկ պետք է լավ նյութեր պատրաստեին), այսօր մենք՝ նախագահի գրասենյակը, ամենաբարձր վարկանիշն ունենք, ներառյալ ընտրությունների օրը։

Ամերիկացիները բավականին խելացի են՝ անհեթեթ և կեղծ մամուլին ուշադրություն չդարձնելու համար։ Վերադարձնենք Ամերիկային նախկին հզորությունը»,-գրել է Թրամփը։

Հայտնի է, որ 2017-ի հունվարի 11-ին մամլո ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը վիճել է CNN-ի հետ՝ հեռուստաընկերությունը կեղծ լուրեր հրապարակող «սարսափելի կազմակերպություն» անվանելով։ Ավելի ուշ նա մի շարք հայտնի ամերիկյան լրատվամիջոցների ևս մեղադրել է կեղծ լուրեր հրապարակելու մեջ և նրանց «ամերիկացի ժողովրդի թշնամիներ» անվանել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները