Սքոթլանդ Յարդը պարզել է Սկրիպալներին թունավորողներին. Նրանք ՌԴ-ում են

11:22   21 Ապրիլ 2018    1986

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Տելեգրաֆ»-ին, Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող անձանց ինքնությունը:

Ըստ հետաքննության՝ այդ մարդիկ արդեն վերադարձել են Ռուսաստան:
Տելեգրաֆի տեղեկություններով՝ կասկածյալների ցանկը հայտնի է դարձել ինքնաթիռների ուղևորների ցուցակները և Սոլսբերիում տեսանկարահանող սարքերի կարդերն ուսումնասիրելուց հետո:

Հիշեցնենք, որ Լոնդոնը Մոսկվային մեղադրում է ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից Սերգեյ Սկրիպալին Նովիչոկ նյութով սպանելու փորձի մեջ: Մոսկվան հերքում է մեղադրանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սկրիպալ  


Վերնագիրի այլ պիտակները