Պեկինի օդանավակայանում 97 ավիաչվերթ է չեղարկվել անձրեւների եւ կայծակների պատճառով

11:28   21 Ապրիլ 2018    1837

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Պեկինի Շոուդու օդանավակայանում ապրիլի 21-ին 97 ավիաչվերթ է չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով՝ անձրեւներով եւ կայծակներով պայմանավորված։

Չեղարկված չվերթների մեծ մասը ներքին չվերթներին է վերաբերում։ Առ այսօր ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության չվերթների գրաֆիկի վրա եղանակային պայմանները չեն ազդել։

Նախնական գրաֆիկի համաձայն՝ ապրիլի 21-ին Պեկինի օդանավակայանը պետք է սպասարկեր 1724 չվերթ, որից կեսը ժամանելու էր Չինաստանի մայրաքաղաք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին  


Վերնագիրի այլ պիտակները