Փհենյանի որոշումն ԱՄՆ-ի եւ Հս. Կորեայի հաջող գագաթաժողովի պայմաններ կստեղծի

12:32   21 Ապրիլ 2018    1941

Հյուսիսային Կորեայի որոշումը խոսում է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում նշանակալի առաջընթացի մասին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի հաղորդագրությունում՝ կապված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարության հետ հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու մասին։

«Սա շատ դրական պայմաններ կստեղծի առաջիկա միջկորեական գագաթաժողովի եւ ԱՄՆ- Հյուսիսային Կորեա գագաթաժողովի հաջողության համար»,-նշված է հաղորդագրությունում։

Հայտարարությունում նշվում է նաեւ, որ Հարավային Կորեան կներդնի բոլոր ջանքերը գագաթաժողովի պատրաստման համար, որը պետք է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին հարթի։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի լիագումար նիստի ամփոփման ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցնում է միջուկային փորձարկումները եւ միանում է միջուկային զինաթափման համաշխարհային գործընթացին սոցիալիստական տնտեսության կառուցման իր նոր ռազմավարությանը համապատասխան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փհենյան   ԱՄՆ   Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները