Ֆրանսիայի ԱԳՆ-ն ՔԶԱԿ փորձագետների անարգել հասանելիություն է պահանջում

12:44   21 Ապրիլ 2018    1901

Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետներն առ այսօր հասանելիություն չեն ստացել քիմիական հարձակման իրականացման վայրին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարությունում։

Սա, Ֆրանսիայի ԱԳՆ-ի կարծիքով, վկայում է քիմիական զենքի օգտագործման փաստը թաքցնելու փորձի մասին։ «Լրիվ, անհապաղ եւ անարգել հասանելիություն պետք է տրամադրվի Քիմիական զենքի արգելման կազմակերպության խմբին, որի շուրջ մենք միշտ պնդել ենք»,-նշված է հայտարարությունում։

Hayatsk.info

Ֆրանսիայի ԱԳՆ-ում նշել են, որ այս ընթացքում, երբ ՔԶԱԿ փորձագետները չունեն հասանելիություն հարձակման վայրին, ռուսական իշխանությունները հակասական հայտարարություններ եւ միջադեպի տարբերակներ են տարածում։

Ֆրանսիան վստահ է քիմիական հարձակման մեջ պաշտոնական Դամասկոսի մասնակցության շուրջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները