Թրամփը խոստացել է պատասխանել դեմոկրատների դատական հայցին

13:46   21 Ապրիլ 2018    1921

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ հանրապետականները կպատասխանեն դեմոկրատների դատական հայցին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ուրբաթ ամերիկյան Դեմոկրատական կուսակցությունը դատի է տվել Ռուսաստանի կառավարությանը, Գլխավոր հետախուզական վարչությանը, ձեռնարկատերեր հայր եւ որդի Ագալարովներին, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ինչպես նաեւ Թրամփի ընտրական շտաբին, այդ թվում՝ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին։ Հայցը կապված է 2015 եւ 2016 թվականների հաքերային հարձակումների եւ դեմոկրատներին վնաս հասցնելու նպատակով դավադրության ենթադրությունների հետ։

«Մի քիչ առաջ լսեցի, որ դեմոկրատ- օբստրուկցիոնիստները դատի են տվել շտաբին։ Սա կարող է լավ նորություն լինել այն առումով, որ մենք այժմ պատասխան կտանք DNC (դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտե) սերվերներին, որոնք նրանք հրաժարվել են փոխանցել Հետախուզությունների դաշնային բյուրոյին, Ուենդի Վասերման-Շուլցի սերվերներին եւ այն փաստաթղթերին, որոնք Պակիստանից առեղծվածային մարդու մոտ էին եւ Քլինթոնի էլեկտրոնային նամակներին»,-գրել է Թրամփը իր թվիթերյան էջում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները