ԱՄՆ-ի վարչությունը կարգադրել է Boeing-737-երի շարժիչների ստուգում անցկացնել

12:57   21 Ապրիլ 2018    2017

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը կարգադրել է 20 օրվա ընթացքում Boeing-737-երի շարժիչների արտահերթ ստուգում անցկացնել։

Այս միջոցառումը կապված է Southwest Airlines ընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի հետ՝ շարժիչներից մեկի բռնկման պատճառով։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 20 օրվա ընթացքում ուլտրաձայնային դեֆեկտասկոպի պետք է ենթարկվեն այն շարժիչները, որոնց միջոցով 30 հազար թռիչքներ ու վայրէջքներ են կատարվել։ CFM International ընկերության տվյալներով՝ այդ ստուգումը կվերաբերի 352 շարժիչների ԱՄՆ-ում եւ 681-ն էլ մնացյալ երկրներում։

Հիշեցնենք, որ երեքշաբթի Southwest Airlines ընկերության ուղեւորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիլադելֆիայի օդանավակայանում, քանի որ շարժիչներից մեկը սկսել է այրվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները