10 մալայզիացիներից 9-ը քնի հետ կապված խնդիրներ ունի

11:59   22 Ապրիլ 2018    2189

Մալայզիայի բնակիչները քնում են օրական միջինը 6,3 ժամ, մինչդեռ մարդու համար քնի բնականոն չափը 7-9 ժամ է:

Բնակչության 90 տոկոսը քնի հետ կապված խնդիրներ ունի: Հարցումների արդյունքը ցույց է տվել, որ 10 հարցվածներից չորսին հաջողվում է քնով անցնել միայն կես ժամվա ընթացքում, թեպետ մարդու համար միջին նորման 10-20 րոպեն է:

Հարցման արդյունքում պարզվել է, որ Մալայզիայի բոլոր բնակիչները համարում են, որ անհրաժեշտ է ինչ-որ ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից, նրանց 40 տոկոսը հայտարարել է, որ չգիտի ինչպես լուծել այդ խնդիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալայզիա  


Վերնագիրի այլ պիտակները