Չինաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում համալիր զորավարժություն են իրականացրել

12:44   22 Ապրիլ 2018    2233

Ռազմական նավերի խումբը առաջին չինական ավիակիրր «Լյաոնին»-ի գլխավորությամբ նախօրեին զորավարժություններ է անցկացրել Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածում՝ Բաշի նեղուցի արեւելյան հատվածում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Զորավարժությունների ժամանակ ռազմական նավերը եւ նրանց ուղեկցող մարտական ավիացիայի ինքնաթիռները՝ մասնավորապես J-15, կործանիչները պայմանական հակառակորդի հարձակմանը պատասխանելու եւ հարձակման համալիր զորաշարժ են իրականացրել։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Չինաստանի ռազմածովային ուժերի ավիակիրների խումբը առաջին անգամ է հարձակման եւ պաշտպանության համալիր զորավարժություն իրականացրել Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները