Պայթյուն Քաբուլում. կա 4 զոհ

13:14   22 Ապրիլ 2018    2342

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Քաբուլում ընտրողների գրանցման կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել: Ենթադրաբար՝ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը:

Հիվանդանոցներ են տեղափոխել 15 վիրավորի, տուժածների եւ զոհերի ստույգ թիվն առայժմ հայտնի չէ:

Աֆղանստանում հոկտեմբերին անցկացվող երկարատեւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ժամանակ ընտրողների գրանցման կենտրոններ են ստեղծվել, եւ լուրջ մտավախություն կար, որ դրանք կարող են հարձակումների թիրախ դառնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաբուլ  


Վերնագիրի այլ պիտակները