Տիտանիկի առաջին ընթրիքի ճաշացանկը աճուրդում վաճառվել է 140 հազար դոլարով. Լուսանկար

14:47   22 Ապրիլ 2018    2204

«Տիտանիկ» նավում առաջին ընթրիքի ճաշացանկը Մեծ Բրիտանիայի աճուրդում վաճառվել է 140 հազար դոլարով՝ տեղեկացնում է BBC-ն՝ հղում կատարելով Henry Aldridge & Son աճուրդի տանը:

Աճուրդի մասնագետ Ալան Ալդրիջը ճաշացանկի նմուշը անվանել է «աշխարհում ամենահազվագյուտը»: Այնտեղ ներառված են տավարի մսով արգանակ, հավի մսով արգանակ, տապակած հավ, գառ կամ խոզապուխտ, ոլոռ, ծաղկակաղամբ և խաշած կարտոֆիլ, պուդինգ, արքայական տանձ և քաղցր տորթեր, ինչպես նաև սուրճ: Ճաշացանկը գնել է բրիտանացի կոլեկցիոները. նրա անունը չի հրապարակվում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Տիտանիկ  


Վերնագիրի այլ պիտակները