Քաբուլում ահաբեկչական պայթյունի հետևանքով մահացել է 31 մարդ

13:49   22 Ապրիլ 2018    2174

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «TOLOnews»-ին, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ապրիլի 22-ին որոտացած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 31-ի, ևս 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհի և 57 տուժածի մասին։ Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի արևմտյան հատվածում՝ վաղ առավոտյան։ Պայթուցիկ նյութը գործարկվել է երկրում կայանալիք ընտրությունների համար ընտրողների գրանցման գրասենյակի մոտակայքում։

Աֆղանստանի ներքին գործերի նախարար Նաջիբ Դանիշը հաստատել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն էր և նշել, որ պայթուցիկ սարքը գործի է դրվել մահապարտ ահաբեկչի կողմից։

Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաբուլ  


Վերնագիրի այլ պիտակները