Մակրոնն ինչ կնվիրի Թրամփին

21:23   22 Ապրիլ 2018    1918

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 23-ին մեկնարկող Վաշինգթոն առաջին պետական այցի ժամանակ ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին կնվիրի կաղնու տնկի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մատղաշ կաղնին նաեւ պատմական նշանակություն ունի՝ այն աճել է Առաջին աշխարհամարտի ճակատամարտի վայրում, որը դարձել է ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի մասը: Մակրոնի գրասենյակից հայտարարել են, թե հույս ունեն, որ կաղնին կտնկվի Սպիտակ տան այգիներում:

Կաղնու տնկին աճել է այն տեղում, որը ամերիկացի հետեւակայիններն անվանել են «հրեշի շատրվան»՝ Ֆրանսիայում Մարնա գետից ոչ հեռու Բելլո Վուդում: 1918 թվականի հունիսին Բելլոյի մոտ ճակատամարտի ժամանակ զոհվել է ամերիկացի 2 հազար զինվորական:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մակրոն   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները