Բրիտանիայի առողջապահության նախարարը՝ ընդդեմ սոցցանցերի

21:55   22 Ապրիլ 2018    2100

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ջերեմի Հանթը սպառնում է սոցցանցերի համար նոր կարգավորումներ սահմանել, եթե մեծ ջանքեր չներդնեն երիտասարդների պաշտպանության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ շատերը աչք են փակում այն հանգամանքի վրա, թե սոցցանցերն ինպես են ազդում երեխաների բարեկեցության վրա: Հանթը չի պարզաբանել, թե կառավարությունը կոնկրետ ինչ կանոններ է սահմանելու, սակայն ընկերություններին մինչեւ ապրիլի վերջ ժամանակ է տրամադրել տրոլների դեմ պայքարի միջոցառումներ մշակելու եւ վերահսկելու համար ժամաքանակը, որը երիտասարդներն անցկացնում են համացանցում:

«Ես մտահոգված եմ, որ ընկերությունները բավարարվում են իրավիճակով, երբ հազարավոր օգտատերեր խախտում են գրանցվելու նվազագույն տարիքի վերաբերյալ հենց իրենց պայմանները»,- նշել է Հանթը սոցցանցերին հղած նամակում: «Ես վախենում եմ, որ դուք հավաքականորեն աչք եք փակում այն բանի վրա, որ երեխաների մի ամբողջ սերունդ վաղաժամ ենթարկվում է սոցիալական ցանցերի վնասակար էմոցիոնալ ներգործությանը»,- նշել է Հանթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա    


Վերնագիրի այլ պիտակները