Հյուսիսկորեական միջուկային ճգնաժամը «հեռու է կարգավորումից». Թրամփ

22:03   22 Ապրիլ 2018    2014

Հյուսիսկորեական միջուկային ճնաժամը «կարգավորումից հեռու է»:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ չափավորելով Փհենյանի՝ միջուկային ու հրթիռային փորձարկումները դադարեցնելու եւ միջուկային զորավարժարանը փակելու մասին հայտարարությունների առիթով խանդավառությունը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք դեռեւս հեռու ենք հյուսիսկորեական հարցի լուծումից: Հնարավոր է՝ ամեն ինչ կարգավորվի, հնարավոր է՝ եւ ոչ. միայն ժամանակը ցույց կտա… Բայց այն, ինչ հիմա ես անում եմ, հարկավոր էր վաղուց անել»,- նշել է Թրամփը Twitter-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները