ԳՖՀ պաշտպանության նախարարը կոչ է արել ՌԴ-ի հետ հարաբերություններում կոշտ դիրքորոշում ցուցաբերել

22:16   22 Ապրիլ 2018    2030

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեռ Լյայենը Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման անհրաժեշտության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Պուտինը չի գնահատում թուլությունը»,– հայտարարել է ֆոն դեռ Լյայենը։ Նախարարը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրների համար Ռուսաստանի հետ հարաբերություններում հիմնական խնդիրը «թշնամու կերպար» փնտրելն է, որը, նրա կարծիքով, հենց Կրեմլին է անհրաժեշտ։

Ընդ որում, նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը խոչընդոտում են նաև «Ղրիմի բռնակցումը», Դոնբասի հակամարտությանը՝ Մոսկվայի դիրքորոշումը և իրավիճակը Սիրիայում։ Ֆոն դեռ Լյայենը հայտարարել է, որ պատժամիջոցներով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը պետք է շարունակվի Մինսկի համաձայնագրերը իրականացնելու համար։ Նախարարն ավելացրել է, որ Արևմուտքին անհրաժեշտ է պատրաստ լինել Մոսկվայի հետ երկխոսության՝ «միասնության և ուժի դիրքերից»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները