ԱՄՆ-ում կիսամերկ տղամարդը սրճարանում 4 մարդու է գնդակահարել

22:27   22 Ապրիլ 2018    2020

ԱՄՆ-ում կիսամերկ տղամարդը, որի հագին միայն կանաչ բաճկոն էր, Թենեսի նահանգի Նեշվիլի Waffel House սրճարանում կրակ է բացել՝ գնդակահարելով 4 մարդու եւ վիրավորելով երեքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գրոհային АР-15 հրացանով զինված տղամարդը սրճարան է մտել տեղական ժամանակով մոտ 3:30-ին եւ սկսել կրակել: Հաճախորդներից մեկին հաջողվել է նրա ձեռքից հրացանը խլել, որը պարզվել է գրանցված է 29-ամյա Թրեւիս Ռեյնքինգի անունով:

Ոստիկանությունը սկզբում հայտնել էր երեք զոհվածների եւ չորս վիրավորների մասին: Սակայն ավելի ուշ վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է: Եկուսի վիճակը կայուն ծանր է գնահատվում: Նշվում է, որ հարձակվողին հաջողվել է փախուստի դիմել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները