Մակրոնը Իրանի միջուկային համաձայնագրի հարցում «ծրագիր Բ» չունի

22:43   22 Ապրիլ 2018    1954

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում «ծագիր Բ» չունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսելով նաեւ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ գործարքն «ուղղելու» պահանջի մասին, որը նա բազմիցս աղետ է անվանել, Մակրոնն ասել է, որ ինքը «ծրագիր Բ» չունի:

Նա նշել է, որ այս դեպքում իրավիճակը շատ ավելի լավ է, քան Հյուսիսային Կորեայի դեպքում: Մակրոնն ասել է, որ ցանկանում է համաձայնագիրը պահպանել, ըստ որում՝ լուծելով Իրանի բալիստիկ հրթիռների եւ տարածաշրջանում Իրանի ազդեցության զսպման հետ կապված հարցը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Մակրոնը Վաշինգթոն կժամանի առաջին պետական այցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները