«Ռոսկոմնադզորը» Google-ը մասնակի արգելափակել է

22:53   22 Ապրիլ 2018    2115

«Ռոսկոմնադզորը» մասնակի արգելափակել է Google որոնման համակարգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռոսկոմնադզորի» վերջին բեռնման տվյալներով՝ գերատեսչությունը արգելափակման համար փրովայդերներին մի քանի IP հասցեներ է ուղարկել, որոնց թվում են եղել google.com-ի որոնման գլխավոր էջի հասցեները: Հասցեներն արգելափակվել են գլխավոր դատախազության ապրիլի 16-ի որոշման համաձայն:

Օգտատերերը հայտնում են վերջին 24 ժամում որոնման համակարգին հասանելիության բացակայության մասին: Ըստ DownDetector կայքի խափանումների քարտեզի՝ առավել լուրջ խնդիրներ են նկատվում Ռուսաստանի Եվրոպական հատվածում, առավելապես հարավում եւ Կրասնոյարսկի մարզում, ինչպես նաեւ Ուկրաինայի տարածքում, փոխանցում է Lenta-ն:

«Ռոսկոմնադզորի» տվյալներով՝ այս պահին արգելված կայքերի գրանցամատյանում են Google-ի 1 581 481 IP հասցեներ:

Google-ի եւ Amazon-ի հասցեների զանգվածային արգելափակումը սկսվել է ապրիլի 16-ից, երբ «Ռոսկոմնադզորը» սկսել է Մոսկվայի Տանգանսկի դատարանի որոշման կատարումը Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերի աշխատանքի արգելման մասին: Արգելափակման տակ են հայտնվել հասցեներ, որոնք մեսենջերին թույլ էին տալիս հասանելի լինել: Դրանից բացի, հսկող գերատեսչությունն արգելափակում է VPN-ն եւ պրոքսի սերվերները, որոնց միջոցով հնարավոր է շրջանցել կայքերի արգելափակումը, որոնք հայտնվել են կարգավորողի սեւ ցուցակում: Ապրիլի 20-ին հաղորդվել էր 18 VPN-ի եւ պրոքսիի հասանելիության սահմանափակման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Google  


Վերնագիրի այլ պիտակները