Բլումբերգ-ին քաղաքապետը 4,5 մլն դոլար կտրամադրի Կլիմայի փարիզյան համաձայնագրի ԱՄՆ անդամավճարի մուծման համար

09:00   23 Ապրիլ 2018    196

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիոնատեր Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ 4,5 մլն դոլարի չեկ կգրի Կլիմայի փարիզյան համաձայնագրով ԱՄՆ ֆինանսական պարտավորությունների կատարման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարի համաձայնագրից դուրս էր եկել՝ ԱՄՆ-ն դարձնելով միակ երկիրը, որը հանդես է եկել համաձայնագրի դեմ:

CBS-ի եթերում ելույթ ունենալով՝ Բլումբերգը չի խոստացել ապագայում ֆինանսավորումը շարունակել եւ հույս է հայտնել, որ մյուս տարի Թրամփն իր դիրքորոշումը կփոխի:

Թրամփը վճռականորեն հանդես է գալիս համաձայնագրի դեմ: Նրա վարչակազմը նաեւ չեղարկել է շրջակա միջավայրի պահպանության մի շարք նորմատիվներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Նյու-Յորք   ԱՄՆ    


Վերնագիրի այլ պիտակները