Գերմանիայում կին է ընտրվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար

09:11   23 Ապրիլ 2018    223

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար է ընտրվել Անդրեա Նալեսը: Որոշումն ընդունվել է կիրակի Վիսբադենում կայացած կուսակցության արտահերթ համագումարում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նալեսի թեկնածության օգտին, որը ԳՍԴԿ ղեկավարի պաշտոնում կուսակցության գրեթե 155 տարվա պատմության մեջ առաջին կինն է, քվեարկել է պատվիրակների 66,3 տոկոսը: Սա 1946 թվականից ի վեր կուսակցական առաջնորդի ընտրությունների ժամանակ վատթարագույն արդյունքներից մեկն է:

Համագումարում իր ելույթի ժամանակ Անդրեա Նալեսը խոստացել է կուսակցությունը բարեփոխել, առաջիկա տարիներին ԳՍԴԿ-ի համար առանցքային հարցերը պետք է դառնան տնտեսության զարգացումը եւ աշխատաշուկայի իրավիճակը, նշել է սոցիալ-դեմոկրատների նոր ղեկավարը:

Նալեսը հանդես է եկել նաեւ Ռուսաստանի հետ «երկխոսության որոնման» օգտին: «Մենք պետք է հարաբերություններ պահպանենք ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Ռուսաստանի հետ, սակայն դրա հետ մեկտեղ պահպանենք իրատեսությունը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ «գերմանացիները ցանկանում են Ռուսաստանի համար լավ հարեւաններ մնալ»:

Անդրեա Նալեսն առաջին անգամ Բունդեսթագի անդամ է ընտրվել 1998 թվականին: Նա զբաղեցրել է կուսակցության գլխավոր քարտուղարի, խորհրդարանում ԳՍԴԿ խմբակցության ղեկավարի եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա   ԳՍԴԿ  


Վերնագիրի այլ պիտակները