Ապրիլի 23-ը Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է

09:17   23 Ապրիլ 2018    193

Համաշխարհային գրականության համար ապրիլի 23-ը խորհրդանշական օր է. այդ օրը տոնում են Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

1616 թվականի այդ օրը կյանքից հեռացել են Մ.Սերվանտեսը, Շեքսպիրը եւ Ինկա Գարսիլասո դե լա Վեգան: Այդ օրը նաեւ ծնվել կամ մահացել են բազմաթիվ այլ հայտնի հեղինակներ, օրինակ՝ Մորիս Դրյուոնը, Հալդոուր Լաքսնեսը, Ջ.Պլան եւ Մանուել Մախիա Վալյեխոն:

Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա նպատակն է՝ զարգացնել մշակութային ավանդույթների գիտակցությունը, ինչպես նաեւ այն, որ գրքերը գիտելիք տարածելու լավագույն ու հուսալի միջոցն են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները