Ի պատասխան կաղնու․ Թրամփը Մակրոնին Սպիտակ տան աթոռի երեսպատում կնվիրի

09:22   23 Ապրիլ 2018    208

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյա Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին կնվիրեն Սպիտակ տան աթոռի երեսպատման մի մասը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ ԱՄՆ առաջին տիկինն է նվերներ ընտրել Ֆրանսիայի նախագահի համար։ Էմանուել և Բրիջիթ Մակրոնները կստանան շրջանակի մեջ տեղադրված աթոռի երեսպատում։ Այդ աթոռը եղել է կահույքի մի մասը, որը պատրաստվել է ԱՄՆ 5-րդ նախագահ Ջեյմս Մոնրոյի պատվերով։

Ֆրանսիայի առաջին զույգին կնվիրեն նաև այցի ընթացքում արված լուսանկարների ալբոմը, ինչպես նաև Թրամփների մակագրությամբ արծաթե գավաթ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները