Ֆրանսիան սեփական մեսենջեր կստեղծի՝ լրտեսությունից խուսափելու համար

09:42   23 Ապրիլ 2018    214

Ֆրանսիան ծածկագրված հաղորդագրություններ փոխանակելու սեփական ծառայությունն է ստեղծում, քանի որ արտասահմանցի քաղաքական գործիչները կարող են հասանելիություն ունենալ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների զրույցներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թվային տեխնոլոգիաների ազգային խորհրդում հայտնել են, որ արդեն այս տարվա ամռան վերջին նոր մեսենջերը պարտադիր կդառնա Ֆրանսիայի պետական ծառայողների համար։

«Մեզ անհրաժեշտ է գտնել ծածկագրված հաղորդագրություններով շփվելու միջոցը, որը չեն գաղտնազերծի ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ «Ֆրանսիայի կառավարությունը ստիպված է մտածել պոտենցիալ արտահոսքերի մասին, որոնք կարող են տեղի ունենալ՝ ինչպես Facebook-ի պարագայում»։

Նշվում է, որ հավելվածն արդեն երկրի շուրջ 20 պաշտոնյա է փորձարկում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները