Գուտերիշը նոր սառը պատերազմի մասին է հայտարարել

09:44   23 Ապրիլ 2018    215

Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոստովանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անարդյունավետությունը՝ հայտարարելով նոր «սառը պատերազմի» մեկնարկի մասին:

Այս մասին պաշտոնյան ասել է շվեդական SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Սառը պատերազմը վերադարձել է, սակայն ի տարբերություն 20-րդ դարի նմանատիպ ժամանակահատվածի` կան էական տարբերություններ: Այն ժամանակ լուրջ կոնֆլիկտ կար ԱՄՆ-ի ու Խորհրդային Միության միջև: Մինչդեռ հիմա Վաշինգտոնն ու Մոսկվան այն ժամանակվա պես բոլորին չեն կառավարում:

Բազմաթիվ երկրներ շատ ակտիվ են տարածաշրջանում՝ Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և այլն. չկա, այսպես ասած, երկու միատեսակ վերահսկվող բլոկ»,-բացատրել է Գուտերեշը:

Անդրադառնալով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հասունացած կոնֆլիկտին՝ Գուտերեշն ասել է, որ այն իր գագաթնակետին է հասել նախորդ շաբաթ:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պետք է ամեն ինչ անել Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև երկխոսություն սկսելու ու լարվածությունը թուլացնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները