Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում. Սահակաշվիլի

09:47   23 Ապրիլ 2018    437

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ, այժմ վտարանդի Միխաիլ Սահակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ երեվա հանրահավաքից ու գրառում կատարել, որտեղ նշվում է.

Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում: Որպեսզի սեփական իշխանությունը հարգի նրանց և որպեսզի նրանց համար կարևոր հարցերը չլուծվեն Մոսկվայում:

Կրեմլն իր հերթին չի ցանկանում, որպեսզի որևէ մեկը վերջնական հաղթանակի հասնի հայ-ադրբեջանական հակամարտությունում: Մոսկվան պարզապես երկարաձգում է հակամարտությունն ու այն օգտագործում երկու երկրների քաղաքականությունը վերահսկելու համար:

Ավաղ, Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանության զգալի մասը, և նրա հպարտ ժողովուրդն այժմ արձագանքում է դրան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները