«Մեծ յոթնյակը» հանդես եկավ հակառուսական պատժամիջոցները պահպանելու օգտին

10:57   23 Ապրիլ 2018    75

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, «Մեծ յոթնյակի» պետությունները (Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան) հանդես են գալիս հակառուսական պատժամիջոցների պահպանման օգտին, որոնք սահմանվել են «Ուկրաինայում Ռուսաստանի անընդունելի գործողություննեռրի» պատճառով:

«Ուկրաինայում անընդունելի գործողությունների պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանափակիչ միջոցները կպահպանվեն»,- ասված է հաղորդագրության մեջ: G7-ի ներկայացուցիչները միասնական դիրքորոշում են հայտնել ուկրաինական հարցի շուրջը եւ համաձայնության են եկել աջակցություն ցույց տալ Ուկրաինային:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը ապրիլի 22-ին կայացած ճեպազրույցում, ամփոփելով Տորոնտոյում G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները, լրագրողներին հայտնել է, որ Յոթի խմբի երկրները պատրաստ են երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, բայց նրանք նաեւ մտադիր են շարունակել նրան պատասխանաու համարել «չարամիտ գործողությունների» համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: G7  


Վերնագիրի այլ պիտակները