Գյումրիում գործադուլ է և դասադուլ

11:34   23 Ապրիլ 2018    280

Գյումրիում այսօր ոչ միայն դասադուլ է, այլև գործադուլ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը։

Նրա խոսքով՝ այսօր վաղ առավոտից, առանց հայտնի առաջնորդների, կազմակերպիչների, մարդիկ՝ կանայք, երեխաներ, պետական և մասնավոր ընկերությունների աշխատանքային կոլեկտիվներ, մեծ երթերով քաղաքի տարբեր հատվածներից՝ ծայրամասերից, կենտրոնական փողոցներից, «Մերժիր Սերժին» կարգախոսներով ուղևորվում են դեպի Գյումրիի Թատերական հրապարակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները