Հայտնաբերվել են «Ան-148»-ի կործանման հետեւանքով 6 զոհերի դիերը

11:41   23 Ապրիլ 2018    857

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, ավարտվել է «Ան-148» ինքնաթիռի վթարի հետեւանքով վեց զոհերի ինքնության հաստատման ընթացակարգը:

««Ան-148» ինքնաթիռի վթարի վեց զոհերի հայտնաբերման ընթացակարգն ավարտվել է»,- նշել է աղբյուրը: Հաղորդվում է նաև, որ աճյունները փոխանցվել են հարազատներին՝ թաղման համար: Մնացած զոհերի ինքնության հաստատման գործընթացը շարունակվում է:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերության՝ Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող «Ան-148» ուղեւորատար ինքնաթիռը կորել էր ռադարների էկրաններից «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Օդանավի բեկորները հայտնաբերվել էին Ռամենսկի շրջանի Ստեպանովսկոյե գյուղի մոտակայքում: Վթարի պահին օդանավում 71 մարդ կար, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ: Ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք մահացել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ան-148  


Վերնագիրի այլ պիտակները