Սերբիան հարգել է Բելգրադի հեռուստակենտրոնին ՆԱՏՕ-ի հարվածից զոհված լրագրողների հիշատակը

12:10   23 Ապրիլ 2018    1423

Ապրիլի լույս 23-ի գիշերը Սերբիայի ազգային հեռուստատեսության տարածքում քանդված շենքի ավերակների մոտ տեղի է ունեցել արարողություն Բելգրադի հեռուստակենտրոնին ՆԱՏՕ-ի օդուժի հարվածի 19-րդ տարելիցի հիշատակին, որի հետեւանքով զոհվեց 16 մարդ, եւս 16-ը վիրավորվեց:

Ինչպես հայտնել է երկրի Ազգային հեռուստատեսությունը, RTS ալիքի ղեկավարությունը, զոհվածների հարազատները ծաղիկներ են դրել եւ մոմեր վառել զոհված լրագրողների հուշարձանի մոտ։ 2018 թվականի մարտի 24-ին լրացել է Հարավսլավիայի Միութենական Հանրապետության դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողության 19 տարին: ՆԱՏՕ-ի կայքի տվյալներով՝ գործողության ընթացքում, որը շարունակվեց 78 օր, դաշինքի երկրների օդուժը կատարել է 38 հազար մարտական թռիչք, դրանցից ավելի քան 10 հազարը ռմբահարվածներ հասցնելու նպատակ են ունեցել:

Զինվորական փորձագետների հետազոտությունների համաձայն՝ արձակվել է 3 հազար թեւավոր հրթիռ եւ նետվել շուրջ 80 հազար տոննա ռումբ: Ռմբակոծումների հետեւանքով, ըստ սերբական տվյալների՝ զոհվել է 3,5-ից մինչեւ 4 հազար մարդ, վիրավորվել է շուրջ 10 հազար հոգի, որոնց երկու երրորդը՝ քաղաքացիական բնակիչներ: Նյութական վնասը կազմել է 100 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները