Իրանի ԿԲ–ն արգելել է բանկերին բիթքոին եւ այլ թվային արժույթներ օգտագործել

12:29   23 Ապրիլ 2018    1014

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Իրանի կենտրոնական բանկը հաղորդել է բանկերի կողմից բիթքոինի եւ այլ թվային արժույթների կիրառման արգելքի մասին։

«Բիթքոինի եւ մյուս թվային արժույթների օգտագործումը երկրի բոլոր դրամական կենտրոններում եւ ֆինանսական հաստատություններում արգելվում է»,–նշված է Իրանի ԿԲ կայքում հրապարակված հայտարարությունում։

Որոշումն ընդունվել էր դեռ 2017 թ., սակայն հրամանագիրը հրապարակվել է նախօրեին եւ կապված է այն մտահոգության հետ, որ կրիպտոարժույթը կարող է օգտագործվել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները