Ոստիկանները ծեծել են ԵՊԲՀ դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանին. կան բերման ենթարկվածներ

12:43   23 Ապրիլ 2018    1022

Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մոտ այսօր՝ ապրիլի 23-ին, համազգեստով ոստիկանները ծեծել են ԵՊԲՀ համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանին:

Ինքն այժմ գտնվում է Մխիթար Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում:

«Այսօր համալսարանի մոտ ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ տեսա, որ 18-20 տարեկան աղջիկներին էին ոստիկանները մազերից բռնած քարշ տալիս, բերման ենթարկում, միջամտեցի, ասեցի՝ ամոթա, սկսեցին ինձ ծեծել, եւ իրենց գործողություններից իրենք կարծես հաճույք էին ստանում»,- պատմեց բժիշկը:

Նա նշեց, որ ինքը ստացել է այտոսկրի կոտրվածք, գանգրոսկային վնասվածք, մարմնի բազմաթիվ հատվածներում կապտուկներ եւ սալջարդեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները