Մերկելը ողջունել է ԵՄ-ի եւ Մեքսիկայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը

13:12   23 Ապրիլ 2018    1266

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շեշտել է ազատ առեւտրի կարեւորությունը եւ ողջունել Եվրամիության ու Մեքսիկայի միջեւ նոր առեւտրային պակտի կնքման մասին համաձայնագիրը:

Գերմանիայում Հանովերի առեւտրի տոնավաճառի բացմանը ելույթ ունենալիս Մերկելը եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նյետոն ողջունել են ԵՄ-ի եւ Մեքսիկայի միջեւ ազատ առեւտրի մասին նոր համաձայնագրի հարցում սկզբունքորեն նոր համաձայնությունը:

«Սա Եվրոպայի, Գերմանիայի եւ Մեքսիկայի համար իսկապես լավ նորություն է»,- ասել է Մերկելը:

«Մենք հանդես ենք գալիս գլոբալ առեւտրի օգտին, որն այնքան ազատ է, որքան հնարավոր է, եւ հիմնված է ընդհանուր կանոնների վրա»,- նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   ԵՄ   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները