Ամերիկուհին զենքը ստուգելիս գնդակահարել է դստերը

13:34   23 Ապրիլ 2018    262

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «USA.one»-ին, Ուիքլիֆի բնակչուհին հրազենի հետ անզգույշ վարվելու հետեւանքով մահացու վիրավորում է հասցրել իր 2 տարեկան դստերը:

911 ծառայություն ահազանգը ստացվել է Econo Lodge Wickliffe հյուրանոցից. խուճապահար կինը փորձել է կարգավարին բացատրել, որ սպանել է սեփական երեխային: Կնոջ խոսքով՝ զենքը վայր է ընկել ձեռքից եւ կրակոց արձակել:

«Ատրճանակն ընկավ: Ես վայր գցեցի զենքը: Նա այլեւս չկա: Իմ երեխան այլեւս չկա: Նա չի շնչում, նա մահացել է»,- լաց լինելով պատմել է կինը: Փոքրիկին մոտակա հիվանդանոց են տեղափոխել: Սակայն, գիտակցության չգալով, երեխան մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները