ԵԺԿ խմբի առաջնորդը հրաժարական է տվել

14:25   23 Ապրիլ 2018    1374

ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նախագահ Չեզար Ֆլորին Պրեդան դադարեցրել է կատարել իր պարտականությունները, քանի որ նրա ազգանունը շոշափվում է ԵԽԽՎ անդամների շարքում կոռուպցիոն դեպքերի մասին հաշվետվությունում։

Պաշտոնապես այդ որոշումը չի հրապարակվել, առաջիկայում այն կտեղադրվի ԵԽԽՎ կայքում։ ԵԺԿ մի քանի անդամներ կիրակի երեկոյան հայտնել են, որ հաշվետվության հրապարակվելուց հետո Պրեդան խմբի ղեկավարությանն ասել է, թե կամավոր կերպով դադարեցնում է ղեկավարի իր լիազորությունները։ Նախատեսվում է, որ նրա փոխարեն խումբը կղեկավարի Ստելա Կիրիակիդեսը։

Ֆլորին Պրեդան ԵԽԽՎ անդամ է 2005-ից։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԽԽՎ  


Վերնագիրի այլ պիտակները