Գիտնականները սթրեսի հետևանքների մասին անսպասելի բացահայտում են արել

19:13   23 Ապրիլ 2018    1593

Բեռլինից ատամնաբույժ Շտեֆան Ցիգլերի կարծիքով՝ ատամներն այն թույլ օղակն են, որոնք առաջինն իրենց վրա են ընդունում սթերսի բացասական ազդեցությունը։

Ցիգլերի խոսքով՝ յուրաքանչյուր հինգերորդ գերմանացի տառապում է բրուքսիզմով, որրը պայմանավորված է սթրեսով (ատամները կրճտացնելու պատճառով ատամի էմալի վնասումը)։ Այդ երևույթը հատկապես վտանգավոր է քնած ժամանակ, երբ մարդը ծնոտի մկաններն անգիտակցաբար է շարժվում։

Ատամնաբույժն ասել է, որ հատկապես վտանգավոր է ատամների «հարթ մակերեսով» կրճտացնելը։ Նման պացիենտների մոտ բարձր է մանրէածին վարակների հավանականությունը։

Փորձագետն ընդգծում է, որ այս դեպքում նախևառաջ հոգեբանական օգնություն է անհրաժեշտ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները