Մելանյա Թրամփը լուսանկարվել է ԱՄՆ նախկին 4 նախագահների հետ

17:45   23 Ապրիլ 2018    1695

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը լուսանկարվել է տարբեր ժամանակահատվածներում երկիրը կառավարած նախագահ Ջորջ Բուշ-ավագի, Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ-կրտսերի ու Բարաք Օբամայի հետ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարն արվել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշի հուղարկավորության արարողությունից հետո: Լուսանկարում կան նաև նախկին առաջին տիկիններ Լորա Բուշը, Հիլարի Քլինթոնն ու Միշել Օբաման:

Հայտնի է, որ Մելանյա Թրամփը միայնակ է եղել արարողությանը, քանի որ նրա ամուսինը՝ նախագահ Դոնալդ Թրամփը, նախընտրել էր իր ներկայության պատճառով անվտանգության հավելյալ միջոցների ձեռնարկման հետևանքով ներկաներին ավելորդ անհարմարություն չպատճառել ու չգալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները